Դեկտեմբերի 3-ին Կոտայքի մարզի Հրազդան Բժշկական կենտրոնից ահազանգել են Ոստիկանության Հրազդանի բաժին և հայտնել, որ սուր թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ աղջիկ:
Shamshyan.com-ից տեղեկացանք, որ հիվանդանոց մեկնած ոստիկանության քննչական խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի Քախսի գյուղի բնակչուհի, 31-ամյա Աննա Գրիգորյանն է, ում ավելի ուշ Հրազդանի բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, տանը Ա. Գրիգորյանի և նրա ամուսնու մոր՝ 52 ամյա Ռայա Պողոսյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո հարսը տան նկուղում «էսենցիա» տեսակի թունաքիմիկատ է խմել՝ փորձելով ինքնասպան լինել:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից 31-ամյա Աննային տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
|