Տղա, աղջիկ, Երևան, ծաղիկներ, պաղպաղակ,
ֆրեշ, դանսինգ և ամուսնության առաջարկ: Իդեալական սիրո պատմություն, որին
բոլորս ձգտում ենք, բայց հիմնականում իրականացնում ենք տեսահոլովակներում և
երազներում, նկատի ունեմ ամուսնական մատանին շամպայնի բաժակի մեջ գցելը:
Ու չնայած հարաբերութոյւնների մեջ այսքան իդեալական ընթացք գրեթե երբեք չի
լինում, առաջարկում եմ բարձր միացնել Նիկ Եգիբյանի նոր տեսահոլովակը, նստել
թախտին ու սպասել բախտին: