«Դժվար ապրուստ» հեռուստասերիալի դերասանուհի Մերի Մակարյանը սպասում է Քիմ Քարդաշյանի հետ իր հանդիպմանը:
Bravo.am-ին տված հարցազրույցի ժամանակ Մերին խոսել է իր աշխատանքի, գործընկերների հետ հարաբերությունների և անձնական կյանքի մասին:
«Երբևէ չեմ մտածել, որ մի օր կմտնեմ հեռուստատեսություն կամ կնկարահանվեմ ֆիլմում, կսկսեմ դերասանի իմ կարիերան: Չեմ ակնկալել մրցանակ, հեռուստադիտողի ծափահարություն կամ լավ խոսքեր», - նշել է դերասանուհին:
Մասնագիտությամբ վոկալիստ Մերին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը: Սկզբում սկսել է հաղորդում վարել «Շանթ» հեռուստաընկերությունում, որից հետո տեղափոխվել է «Արմենիա» և վարել «Բարի լույս» հաղուդաշարը: Իսկ ավելի ուշ ռաջարկ է ստացել նկարահանվել հեռուստասերիալում:
Մերի Մակարյանը bravo.am-ին ասել է, որ դեռ չգիտի, թե սերիալի ավարտից հետո ինչ կանի` ֆիլմում կնկարահանվի՞, թե՝ հաղորդում կվարի: Այնուամենայնիվ, առաջարկները շատ են:
Bravo.am-ի այն հարցին, թե ի՞նչ կապ կա Մերի Մակարյանի և Միհրան Ծառուկյանի միջև, նա պատասխանել է. «Հասարակության հետաքրքրությունը, կարծում եմ, կապված է սերիալում Միհրանի կնոջ դերում հանդես գալուս հետ: Բայց ես մտերիմ եմ նաև սերիալի մյուս տղաների հետ»: