Ահա և տարվա վերջին օրն է… ճանապարհում ենք 2012 թվականն ու սպասում 2013-ին:) Տարվա վերջին օրը որոշեցինք ամփոփել 2012-ին հայտնիների գործունեությունը և տեսնել, ովքե՞ր են Վիշապի տարվա գերազացիկներն ու ծույլիկները:
Պետք է նշենք, որ Վիշապն ավելի շատ ուժ ու եռանդ աղջիկներին էր տվել. նրանք առավել ակտիվ էին:)
Կային երգչուհիներ, ում գերազանցիկների շարքում չհիշելն ուղղակի անարդար կլիներ, նրանք ամբողջ տարվա ընթացքում շատ ակտիվ էին: Այսպիսով՝ 2012-ին «Ես»-ից գովասանագիր է ստանում Սիրուշոն: Այս երգչուհին ակտիվ աշխատել է և անընդհատ հասարակության ուշադրության կենտրոնում եղել:
Սիրուշոն բավականին ակտիվ էր Facebook-ի իր էջում և նրա յուրաքանչյուր քայլ արժանանում էր մեծ ուշադրության: Երգչուհին այս տարի ներկայացրեց ոչ միայն իր նոր երգերը, այլև ստեղծագործեց երգիչների համար:
Սիրուշոն գրեց «Երևանը Գրքի Մայրաքաղաք» տոնին նվիրված երգի՝ «Գրքի» երաժշտությունը, ներկայացրեց «Inside» երգը, «Մեղեդի», «ՊռեԳոմեշ» ստեղծագործությունների հիման վրա նկարահանված տեսահոլովակները, ինչպես նաև հասցրեց շրջագայել համերգներով:
Քրիստինե Պեպելյանն այս տարի շնորհակալություն հայտնեց իր երկրպագուներին:) Այս տարվա հաջորդ գերազանցիկը, թերևս նկատի ունենալով, որ Աստված երրորդություն է սիրում, հասցրեց մենահամերգ, ձայնասկավառակ, ինչպես նաև որ երգ ու տեսահոլովակ ունենալ «Շնորհակալ եմ» վերնագրով: Հատկանշական է, որ նրա մենահամերգի տոմսերը սպառվել էին համերգից օրեր առաջ:
Երգչուհին այս տարի հանդես եկավ զուգերգներով Արման Հովհաննիսյանի, Թաթա Սիմոնյանի հետ, ներկայացրեց «Երջանիկ եմ», «I Believe I Can Fly», «Ես ապրում եմ, եթե դու կաս», «Sway», «Երանի», «Սիրելիս» երգերը: Քրիստինե Պեպելյանը հասցրեց նաև համերգներով հանդես գալ արտերկրում:
Հաջորդ ակտիվիստը, ում գերազանցիկ ենք ճանաչում, Լիլիթ Հովհաննիսյանն է: Այս երգչուհին հայկական շոու-բիզնեսում այն եզակիներից է, ով չի դադարում զարմացնել իր ոճային փոփոխություններով. նա փոխվում է ամեն օր: Իհարկե, անընդհատ նորովի ներկայանալը մեծ աշխատանք է պահանջում, սակայն սա Լիլիթի միակ արժանիքը չէ:) Երգչուհին չի մոռանում նաև իր մասնագիտության մասին ու անընդհատ ստեղծագործական նորություններ է ունենում:
Այս երգչուհին կա՛մ խիստ քննադատվում է, կա՛մ արժանանում գովասանքի սակայն փաստը մեկն է, նա անտարբեր չի թողնում ոչ ոքի: Լիլիթն ակտիվ էր հատկապես տարվա երկրորդ կեսին: «Շատախոս անձրև», «Թե աղջիկ լինեիր», «Ես եմ հորինել» ստեղծագործությունները բուռն արձագանք ստացան հասարակության կողմից: Լիլիթն այս տարի համագործակցեց նաև աշխարհահռչակ ոճաբաններից մեկի՝ Xtina Milani-ի հետ, համերգներ ունեցավ արտերկրում:
2012-ի սրտակեր Միհրան Ծառուկյանի համար ևս տարին բուռն էր, ինչի կապակցությամբ «Ես»-ը նրան էլ է շնորհում գերազանցիկի կոչում:) Երգիչն այս տարի շարունակում էր նկարահանվել «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում՝ ամեն օր լինելով էկրաններին և նկարահանման հրապարուկում:
Չնայած խիտ աշխատանքային գրաֆիկին՝ նա հասցրեց մեկնել նաև համերգային շրջագայությունների, ներկայացնել «Հավատա, կփրկեմ» ձայնասկավառակը, որի շնորհանդեսի ժամանակ երկրպագուների մեծ բանակ էր եկել նրան շնորհավորելու: Միհրան Ծառուկյանը ներկայացրեց նաև «Կփրկեմ» երգն ու դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Իսկ Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպման նախօրեին ներկայացրեց «Գոլ» տեսահոլովակը:
Փոքրիկ երգչուհի Դալիթան 2012-ի մյուս գերազանցիկն է: Երգչուհին ներկայացրեց «Մենակ չենք մենք», «Դեպի նոր մի կյանք», «Դու չկաս» երգերը, մասնակցեց մի շարք համերգների, ստացավ «2011 թվականի տարվա լավագույն երգչուհի՝ «Եվրատեսիլի» դեսպան», «Տարվա փոքրիկ երգչուհի» մրցանակները, վարեց մի շարք միջոցառումներ՝ «Մուլտիկնիկ» ամենամյա մրցանակաբաշխությունը, «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլը:
Երգչուհին հասցրեց ներկայացալ նաև որպես ժյուրիի անդամ, քանի որ «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթում որոշվեց, որ ժյուրիի կազմում լինելու է նաև փոքրիկ ներկայացուցիչ: Հայաստանից առաջինը Դալիթան էր:) Նա մասնակցեց նաև «Միսս աշակերտուհի» մրցույթի քվերակությանը, որի կազմակերպիչների կողմից անակնկալ մրցանակ ստացավ ՝ արժանանալով «Միսս կատարելություն» տիտղոսին:
Հայկական շոու-բիզնեսում աշխատասերի անուն ձեռք բերած Սոֆի Մխեյանն այս տարի էլ էր գերազանցիկ:) «Հայաստանի երգը», «2012», «Մոտ կամ հեռու», «Երկնային», «Մամա», «Ուզում եմ խոսել» երգերն ու համերգային շրջագայությունները լցրեցին նրա տարին: Երգչուհին հասցրեց նաև ըներների՝ Նազենի Հովհանիսյանի, Ավետ Բարսեղյանի ու Անդրեի հետ հանգստանալ Մոնտենեգրոյում, իսկ տարեվերջին հանդես եկավ նաև «Հայաստանի ձայնը» նախագծում՝ որպես ժյուրիի անդամ:
Երգիչ Ռազմիկ Ամյանը տարվա հաջորդ գերազանցիկն է: Նա այս տարի ներկայացրեց իր «Եռագույն», «Կորած սեր», «Սիրուն ջան», երգերը, ունեցավ մի շարք համերգային շրջագայություններ:
«Դորիանս» խումբը ևս այս տարվա լավագույններից է: Մինչ հայ շատ երգիչ-երգչուհին խոսում էին այն մասին, որ «Եվրատեսիլ 2012»-ին մասնակցելը վտանգավոր է, քանի որ այն տեղի է ունենալու Ադրբեջանում, երաժշտական այս խումբը հայտարարեց, որ պատրաստ է այնտեղ բարձր պահել հայկական դրոշն ու տարեսկզբին ներկայացրեց «This is our world» երգը՝ «Եվրատեսիլի» համար: Թեև մենք այս տարի չմասնակցեցինք եվրոպական մրցույթին, սակայն երգը սիրվեց հասարակության կողմից:
Երաժշտական խումբն այս տարի հանդես եկավ տարբեր համերգայի ծրագրերով, այդ թվում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 10-ին համատեղ համերգով հանդես եկավ հայտնի ռոք երաժիշտ, ստեղնահար Դերեք Շերինյանի հետ: Համերգը մեծ աժիոտաժ առաջացրեց ռոքասեր հասարակության շրջանում:
Ներկայացնում ենք տարվա «ծույլիկներին», ովքեր այս տարի նորություներ չեն ունեցել: Բնավ միտում չունենք որևէ մեկին վիրավորել, հուսով ենք հաջորդ տարին նրանց համար հագեցած կլինի ստեղծագործական նորություններով:
Այս տարվա «լռություններից» էր Աննա Խաչատրյանը, ով որևէ նորություն այդպես էլ չունեցավ:
Երգչուհի Մարին օրերս esyes.am-ի հետ զրույցում պատմեց, որ Ամանորը Եվրոպայում դիմավորելուց հետո պատրաստվում է նաև տեսահոլովակ նկարահանել այնտեղ: Հուսանք, հաջորդ տարի նա գերազանցիկների մեջ կհայտնվի, իսկ առայժմ ցածր առաջադիմություն ունի:)
Վարդան Բադալյանը ևս այս տարի նորություներ չունեցավ: Վիշապի տարին երգչի համար նշանավորվեց երեխայի ծննդով, բայց ոչ ստեղծագործական նորություններով:
Երիտասարդ և խոստումնալից երգչուհի Էմմա Ասատրյանը ևս այս տարի լուռ էր, ու որպես «ծույլիկ» է ավարտում տարին: Հուսանք նա ևս հաջորդ տարի կտեղափոխվի գերազանցիկների շարքերը, քանի որ նրա նորությունները հետաքրքիր են:
Երգիչ Արսեն Գրիգորյանն ու Հռիփսիմե Հակոբյանն այս տարի պասիվ էին: Թեև չի կարելի ասել, որ նրանք ոչ մի նորություն չեն ունեցել, բայց պետք է նրանց հիշեցնել, որ մի երգով «տուն չեն պահի»:) Վերջերս esyes.am-ի հետ զրույցում Հռիփսիմեն նշել է, որ առաջիկայում նորություններ է ունենալու: Դե ինչ, 2013-ին նրան էլ ենք ակնկալում տեսնել գերազանցիկների շարքում: