3 օրից մեկնարկվում է Մադոննայի 9-րդ համերգային շրջագայությունը` MDNA-ը, որն ավարտվելու է 2013-ին Ավստրալիայում, ու երբ այսօր ես որոշում էի նախապես գնել թե չգնել համերգի տոմսերը որոշեցի հայավարի քցել-բռնել: Օրինակ այստեղ Ավստրալիայում հաջորդ ամսին Գագայի համերգնա, բայց մնացելա միայն աաաաաաաաաաա կրկնում եմ աաաաաաաաամենահեռվի նստարանի տոմսերը200$ -ով, որոնք գնելով մեծ էկրաններով պետքա հետևես GAGA-յանման ինչ-որ եգչուհու, միգուցե ավելի լավա DVD-ով նայել համերգը: Մյուս խնդիրը. այստեղ Հայաստանի պես չի որ օր առաջ էլ կարողանաս տոմս գտնել, օրինակ Ջորջ Մայքլի Նոյեմբեր ամսի համերգը Մելբուրնում արդեն սոլդ աութա, մինչև ես հասցրեցի ուրախանալ, որ կգնամ գոնե Ջորջի համերգին, տոմսերը 3 ժամում վաճառվեցին օնլայն, իսկ Ես մինչ օրս դեռ կարգին չեմ էլ կարողանում օգտվել օնլայն տոմսեր գնելու ծառայություններից: Իհարեկ կարելիա գնել տոմս հենց տեղում կրկնակի թանկ գներով, ասենք Գագայի 200$-անոց տոմսը հիմա ինտեռնետում վերավաճառում են 400$-ով, բայց մյուս կողմից էլ հո մենակով չես գնալու Գագայի համերգին….Մոռացա ասեմ, Coldplay-ի դեկտեմբերյան համերգի տոմսերը երեկ հանեցին վաճառքի ու երեկ էլ ասացին, որ այլևս տոմս չմնաց….Մնումա մինչև Մադոննայի տոմսերի վաճառքի սկիզբը, որը կարա նախապես կես տարի առաջ էլ լինի, սովորել օնլայն ծառայությունները, բայց էտ դեպքում էլ արժի արդյոք գնել 2000-անոց տոմս, որ նրան մոտիկից տեսնել, ու առավել ևս արժի արդյոք գնել 300$-ոց տոմս որ նրան տեսնել աաաաաաաաաաաաաաաաաաամենահեռվի նստարանից: Ու վերջում ավելացնեմ, էսօր բանկի աշխատողն ասեց, որ Ռիհաննայի 2013թ.-ի Մելբուրնյան համերգի տոմսերն արդեն վաճառվել են 2012թ.-ի Ապրիլ ամսին: