HRACH.DO.AM Вторник, 01.07.2025, 04:19
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Форма входа

Категории раздела
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ,интересные вещи [144]
ANEKDOTNER [12]
cragrer программы [14]
NORUTYUNER [90]
Axjikneri Hamar [41]
mazeri gexeciq hardarum karch jamanakamijocum
VIDEO CLIP [30]
Եվրատեսիլ 2012 / Evratesil 2012 / Eurovision 2012 / Евровидение 2012 [11]
Любовь, LOVE, ՍԵՐ [21]
Новый дизайн года, նոր տարվա դիզայն, new year design [13]
С Новым Годом и Рождеством! շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ Happy New Year and Merry Christmas!
Hogebanakan ankyun [13]
ԱՍՏՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ,,,, О звезда интересные предметы [7]
ԱՍՏՂԵՐԻ ՄԱՍԻՆ բոլոր քնադատությունների պատասխանները

Поиск

Мы на Одноклассник

XNET.AM

Главная » Статьи » NORUTYUNER

Աստղիկ Սաֆարյանը սադրո՞ւմ է իսպանացիներին :)

Աստղիկ Սաֆարյանն օրերս Իսպանիայում տեսել է նրան ու սիրահարվել, բայց ոչ թե առաջին հայացքից, այլ` առաջին երգից:): Բարսելոնում բնակվող երգչուհին հերթական զրույցն է ունեցել BRAVO.am-ի հետ, ինչպես նաեւ իր նոր ֆոտոշարքն է տրամադրել, որն էլ ներկայացնում ենք: 

Աստղիկ Սաֆարյանը
 
-Ձմռանն ընդառաջ ջերմ ու տաք ֆոտոշարք անելու գաղափարն ինչի՞ արդյունքում է ծագել:): 


-Ֆոտոշարքն արվել է Կոստա Բրավայի ծովափնյա քաղաքներից մեկում: Կարելի է ասել, տաք եւ արեւոտ եղանակը նոյեմբերին ուղղակի պարտադրեց գեղեցիկ լուսանկարահանում իրականացնել` շեշտը դնելով աշխույժ գույների, բնության, նորաձեւության համատեղման վրա: Եղանակը մեծապես ազդում է տրամադրությանս վրա. երբ արթնանում եմ ու տեսնում, որ արեւոտ ու գեղեցիկ օր է, անմիջապես տրամադրությունս բարձրանում է, ուղեկցում ինձ ամբողջ օրվա ընթացքում եւ հակառակը:

Աստղիկ Սաֆարյանը

-Ապրելով Բարսելոնում` բրիտանական դրոշով շրջազգեստ ես կրում:  Հատո՞ւկ է մտածված: Խնդրեմ, հագուստի ընտրությունիցդ խոսիր:  


-Փորձել եմ սադրել իսպանացիներին:): Հագուստի ընտրությունն ու համադրումը, ինչպես միշտ, ես եմ արել: Հատուկ չեմ ընտրել, ուղղակի ներկայիս "Euro Style” նորաձեւության տենդենցն է ինձ դուր եկել, որը փորձել եմ համադրել սեփական ոճիս հետ: 

Աստղիկ Սաֆարյանը

-Օրերս մասնակցել ես Միկայի համերգին: Սիրելի կատարողներիդ շարքում նա որերո՞րդն է:): Ինչպե՞ս ձեռք բերեցիր տոմսերը: 


 -Տպավորիչ առաջին մեծ համերգը, որին ներկա եմ գտնվել, "Fall Out Boy” փանք ռոք բենդի ելույթն էր Մոսկվայում: Վերջերս Իբիցայում եղա Դեյվիդ Գետտայի համերգին, սպասում եմ Ռիհաննայի եւ "Muse” խմբի` հունիսին կայանալիք համերգներին: Հուսով եմ` ինձ կհաջողվի ներկա գտնվել այդ երկուսից գոնե մեկին: Իսկ մի քանի օր առաջ սրճարանից դուրս գալուց պատահաբար տեսա մեծ պաստառ, որտեղ գրված էր` Միկան համերգ է տալու Բարսելոնում` իր նոր` երրորդ CD-ն  ներկայացնելու համար: Ուրախությանս ուղղակի չափ չկար: "Լավ” տոմսեր ձեռք բերեցի, որպեսզի կարողանամ լավ տեսնել իմ սիրելի երգչին: Եվ…

Աստղիկ Սաֆարյանը Բարսելոնում մասնակցել է Միկայի համերգին

-Եվ ինչպիսի՞ն են տպավորություններդ:): 


-Եվ… Օհ, Աստված իմ, վերջապես տեսա նրան` իմ շատ սիրելի Միկային: Պետք է խոստովանեմ, որ ես նրա մեծագույն երկրպագուն եմ, նրան սիրել եմ հենց իր առաջին երգից:): Մեքենայիս մեջ անդադար հնչել են իր երկու ձայնասկավառակի երգերը:  Մեծ երգիչ էի համարում նրան, իսկ համերգին ներկա լինելուց հետո հասկացա` մեծագույն երգիչ է, արտիստ, իսկական կատարող: Ես ուղղակի սիրահարվեցի. ինչպե˜ս  նա ներկայացրեց իր արվեստը իսպանացի հանդիսատեսին: Լինելով անգլախոս, իսպանացի հանդիսատեսի համար հատուկ ծրագիր էր պատրաստել, խոսում, շփվում էր միայն իսպաներենով: Ինչպես սիրում եմ ասել` երգում էր առանց զեղչերի: 2 եւ կես ժամ եւ չհնչեց սխալ ոչ մի նոտա: Զգացվեց նրա անկեղծությունը, հասարակ լինելը եւ թե ինչքան էր գնահատում հանդիսատեսին, որոնք համերգին եկել էին "առանց քննադատությունների” սկզբունքով: Դա շատ հաճելի է եւ ուժ է տալիս յուրաքանչյուր երգչի ու ստիպում ավելի լավ կատարել:

Աստղիկ Սաֆարյանը Բարսելոնում մասնակցել է Միկայի համերգին

-Բացի տպավորություններից, ի՞նչ է քեզ մնացել Միկայի համերգից:): 


-Համերգից հետո շատ դժվար էր Միկային տեսնելը: Երբ մոտեցա նրա անձնակազմի անդամներին, որպեսզի հայտնեմ իմ հիացմունքը, խնդրեցի որեւէ բան նվիրել համերգից` որպես հուշ: Նրանք էլ ինձ համերգի ծրագիրը նվիրեցին` "setlist”-ը: Ինձ համար դա շատ հիշարժան նվեր է: Միգուցե փոքրիկ բան է, բայց այդ գեղեցիկ պահվածքով քառապատկեցին իմ սերը եւ հավատարմությունը երգիչ Միկային:


Աստղիկ Սաֆարյանը


Աստղիկ Սաֆարյանը


Աստղիկ Սաֆարյանը


Աստղիկ Սաֆարյանը


Աստղիկ Սաֆարյանը


Աստղիկ Սաֆարյանը


Աստղիկ Սաֆարյանը


Աստղիկ Սաֆարյանը


Աստղիկ Սաֆարյանը


Աստղիկ Սաֆարյանը


Աստղիկ Սաֆարյանը


Աստղիկ Սաֆարյանը


Աստղիկ Սաֆարյանը


Աստղիկ Սաֆարյանը


Աստղիկ Սաֆարյանը


Աստղիկ Սաֆարյանը


Աստղիկ Սաֆարյանը


Աստղիկ Սաֆարյանը



Категория: NORUTYUNER | Добавил: Hrach (27.11.2012)
Просмотров: 951 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Мини-чат

wmlink.ru

Статистика

Онлайн всего: 5
Гостей: 5
Пользователей: 0

Статистика

people-group

Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz

  • Copyright MyCorp © 2025Бесплатный конструктор сайтовuCoz