CG
Artist (համակարգչային գեղարվեստական նախագծող) Արսեն Ավոյանը մոդեռն արտ
ոճով ներկայացրել է իր «Պաշտպանություն» («Protection») ֆոտոշարքը:
Հեղինակը երևանյան մի քանի արձաններ հակագազով է ներկայացրել, այդպիսով`
ցանկանալով «պաշտպանել» մեծերի արձանները քաղաքի աղտոտված օդից:
Լուսանկարները պատրաստվել են մոտ 1 ամվսա ընթացքում: Հեղինակը հակագազը
պատվիրել է Ուկրաինայից, որը գրոհային հակագազ է, այսինքն` հնարավորություն
է տալիս ոչ միայն պաշտպանվելու, այլև հրահանգներ տալու և պաշտպանելու:
Լուսանկարները ստեղծվել են արձանների և հակագազի նկարների համադրումից:
«Պաշտպանված» արձանները տասն են, սակայն հեղինակը նախատեսում է համալրել իր շարքը` ներառելով մի քանի հայտնի արձաններ ևս:
Նշենք, որ ֆոտոշարքի հեղինակը 2006 թ.-ից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում և աշխատում է «Տրիադա» ստուդիայում: