HRACH.DO.AM Вторник, 01.07.2025, 04:23
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Форма входа

Категории раздела
Tester [6]
Hogebanakan nyuter [7]

Поиск

Мы на Одноклассник

XNET.AM

Главная » Статьи » Hogebanakan ankyun » Tester

Ինչքանո՞վ եք վստահ Ձեր ուժերի վրա. հոգեբանական թեստ

Ինչքանո՞վ եք վստահ Ձեր ուժերի վրա. հոգեբանական թեստ



Այս հոգեբանական թեստը կօգնի ձեզ հասկանալ՝ ինչքանով եք վստահ ձեր սեփական ուժերի վրա: Ուշադիր նայեք նկարին, ամեն մի խմբից ընտրեք 1 նկար, գումարեք և հաշվեք արժեքները:

Արդյունքները:

8-13 միավոր

Ձեր վարքը ամբողջությամբ կախված է շրջապատի կարծիքից: Դուք շատ շուտ եք կոտրվում, հիասթափվում, դժվարությամբ եք ձեզ համոզում նորից փորձել, անտեսել դժվարությունները: Դուք նաև շատ էմոցիոնալ եք: Ձեզ ղեկավարում են ձեր էմոցիաները և շրջապատի կարծիքը: Փորձեք ձեր կյանքից հանել «պետք է», «պարտավոր եմ» հասկացությունները:

14-20 միավոր

Դուք ամեն կերպ փորձում եք գտնել կյանքում ձեր ուղին, բայց դեռ դա ձեզ չի հաջողվում, դուք ավելի շատ ընթանում եք հոսանքի ուղղությամբ: Կարողանում եք ինքնաքննադատությամբ մոտենալ ձեր անձին: Շրջապատի մարդիկ չեն կարող քննադատել ձեզ, քանի դեռ ինքներդ չեք գիտակցել ձեր սխալը: Ճիշտը և սխալը հստակ տարբերակելը ձեզ բնորոշ ամենալավ հատկանիշներից է: Դուք կարող եք ժամանակին հետ կանգնել սխալ ճանապարհից:

21-27 միավոր

Հոգու խորքում դուք միշտ ձեզ իրավացի և անմեղ եք համարում: Իհարկե, շատ քիչ, բայց նաև ենթարկվում եք շրջապատի ազդեցությանը: Ձեր կյանքում կան մի քանի մարդիկ, ում առաջ դուք միշտ հետ եք կանգնում ձեր տեսակետից և զիջում եք ձեր դիրքերը: Ունենալով վերլուծելու հրաշալի կարողություններ՝ միշտ փորձում եք գտնել ոսկե միջինը:

28-34 միավոր

Դուք շատ դժվարությամբ եք հրաժարվում ձեր տեսակետից, անգամ այն դեպքում, երբ հստակ տեսնում եք, որ սխալ եք: Ինչքան շատ են մարդիկ փորձում ձեզ համոզել, այնքան ավելի եք պնդում ձեր տեսակետը՝ նրանց բոլորին հակառակ: Ձեր ինքնավստահության հիմքում ոչ այնքան ինքնավստահությունն է, որքան սխալվելու վախը:

35-40 միավոր

Եթե դուք ինչ-որ մի բան որոշել եք, ձեզ ուղղակի անհնար է հակառակը համոզել: Դուք, կարելի է ասել, «դաժան» մարդ եք, ով ամեն գնով փորձում է հասնել իր առաջ դրած նպատակին: Շատ դեպքերում դուք սխալվում եք՝ խզելով մարդկանց հետ ձեր հարաբերությունները, բայց երբեք ինքներդ ձեզ դա չեք խոստովանում: Ձեզ հատուկ է բնածին համառությունը և սառնությունը:

Категория: Tester | Добавил: Sona (31.12.2012)
Просмотров: 1820 | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Мини-чат

wmlink.ru

Статистика

Онлайн всего: 4
Гостей: 4
Пользователей: 0

Статистика

people-group

Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz

  • Copyright MyCorp © 2025Бесплатный конструктор сайтовuCoz