HRACH.DO.AM Вторник, 01.07.2025, 08:13
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Форма входа

Категории раздела
Tester [6]
Hogebanakan nyuter [7]

Поиск

Мы на Одноклассник

XNET.AM

Главная » Статьи » Hogebanakan ankyun » Hogebanakan nyuter

Ինչպե՞ս է կառուցված տղամարդու հոգեբանությունը

Ինչպե՞ս է կառուցված տղամարդու հոգեբանությունը



Ինչպես ասում են, տղամարդկանց հոգեբանությունը ինչպես կանացի տրամաբանությունը անհնար է հասկանալ :)

Տղամարդիկ համարվում են ուժեղ սեռ, նրանց ուսերին է՝ պահել աշխարհը: Նրանք կառուցում են, ջախջախում, պայքարում, նրանց ուսերին մշտապես ամենաբարդ և պատասխանատու աշխատանքն է: Բայց բացի աշխատանքից, տղամարդիկ միշտ վաստակել են զումար, իշխանություն և փառք: Այդպես շարունակվում է հարյուրամյակներ:
Մինչդեռ չկան կանոններ առանց բացառությունների, անխոսափելի է դա նաև տղամարդկային հոգեբանության հետ շփումում:
Հաջողությունը միանգամայն պարտադիր է տղամարդու համար, որպեսզի կայանա որպես անձ: Եվ որքան շատ են սահմանները, որոնցում նա հաջողակ է, այնքան ավելի շատ են խթանիչները՝ հետագա «պայքարների» համար: Այդպիսի հոգեբանական ուղղությունը եղել է միշտ: 
Օրինակ՝ տղամարդը, ցանկանալով շարունակել իր սեռը, պետք է ապացուցի կողակցին, որ հենց ինքն է արժանի լինել նրա երեխաների հայրը: Ապացուցել ողջ աշխարհին, որ հենց ինքն է ամենախելացին, ամենաուժեղը, ամենա-ամենա-ամենան: 
Տղամարդու հոգեբանության ուղղվածությունը հաջողության հասնելու համար ծնում է այն տարօրինակությունները, որոնք կանայք անկարող են հասկանալ: Տղամարդիկ կարող են խորհել իրադարձության մասին ամբողջապես, գնահատել հիմնական տենդենցները և կապ հաստատել մասերի միջև: Հարկավոր է ընդունել, որ տղամարդիկ կարող են ավելի լավ վերահսկել իրենց էմոցիաները: Բացի այդ, նրանց հատուկ է թաքցնել թուլությունը, լռակյացությունը, վիրավորանքները, անհաջողությունները: Եվ ոչ թե այն պատճառով, որ չեն վստահում իրենց կողակցին: Պարզապես լացելը հատուկ չէ տղամարդկանց հոգեբանությանը: Դա դարձնում է տղամարդկանց կանացի և զրկում հաջող տղամարդու ստատուսից, որին նրանք այդքան ձգտում են:
Սակայն տղամարդուն հարկավոր է օգնություն: Եթե նա չի հասնում իր նպատակին, նա կորցնում է իրեն: Եվ կարող է հուսախաբվել, հրաժարվել հետագա պայքարից: Այդ դեպքերում հարկավոր է գտնել մասնակցության համապատասխան հոգեբանական օգնություն ցուցաբերել:
Ձեր տղամարդը պատրաստ է հավատալ ձեր խոսքերին՝ այն մասին, որ նա ամենախելացին, ամենաուժեղն է, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի: Երբեմն այդ բավական պարզ խոսքերը կարող են բավական լինել, որպեսզի վերածնվի:

Категория: Hogebanakan nyuter | Добавил: Sona (31.12.2012)
Просмотров: 909 | Рейтинг: 4.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Мини-чат

wmlink.ru

Статистика

Онлайн всего: 5
Гостей: 5
Пользователей: 0

Статистика

people-group

Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz

  • Copyright MyCorp © 2025Бесплатный конструктор сайтовuCoz