HRACH.DO.AM Вторник, 01.07.2025, 04:46
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Форма входа

Категории раздела
Tester [6]
Hogebanakan nyuter [7]

Поиск

Мы на Одноклассник

XNET.AM

Главная » Статьи » Hogebanakan ankyun » Hogebanakan nyuter

Անհավասար ամուսնությունները և դրանց հոգեբանական հետևանքները

Անհավասար ամուսնությունները և դրանց հոգեբանական հետևանքները



Անհավասար ամուսնությունները միշտ էլ որոշակի խնդիրներ են ստեղծել, հատկապես հոգեբանորեն: Կարելի է հիշատակել Հովհաննես Թումանյանի «Մարո» գրական պոեմը, որտեղ մանկահասակ աղջիկն ամուսնանում է հասուն տղմարդու հետ և ի վերջո ինքնասպան լինում: Թվում է՝ նորմալ երևույթ է այն ժամանակվա բարքերի համար, սակայն մոռանում ենք, որ հոգեբանական խնդիրն ավելի լուրջ է, երբ մանկահասակ աղջիկը՝ դեռևս չձևավորված օրիորդ, պետք է ամուսնական առագաստ մտնի` կին դառնա՝ պատկերացում չունենալով ամուսնության և սեռական հարաբերությունների մասին:

Ահա մի շարք խնդիրներ, որոնք բերում են հոգեբանական խաթարումների, իսկ հետևանքները բազմաթիվ են:

Ուրիշ է անհավասար ամուսնությունը, երբ տղամարդը փոքր է կնոջից: Նման միությունը փոթորիկ է ծնում: Հասարակության մեջ դա չի ընկալվում, և հասարակության նմանօրինակ արձագանքը ոչ մի բացատրություն չունի, բացի նախանձից. չէ՞ որ նրանց` հավերժ փնթփնթացող ու գիրացած կանանց, ոչ ոք չի նկատել, իսկ այս մեկը ամուսին է գտել, այն էլ այդքան փոքր:

Ըստ սեքսաբանների ու հոգեբանների՝ երիտասարդ ամուսինն ավելի «օգտակար է» կնոջ առողջական ու հոգեկան տեսանկյունից, քան տարեցը: Ամուսնության դրական կոմերից երեքն են.

Սեքս

Կինը սեքսուալության առումով ծաղկում ու փթթում է 30 տարեկանից հետո: Իսկ տղամարդու մոտ սեքսուալ հասունացումը գագաթնակետին է հասնում 25-ի մոտ, դրանից հետո նրա ակտիվությունը բավականին նվազում է: Դա է պատճառը, որ հասուն կնոջ ու երիտասարդ տղամարդու ամուսնությունը սեքսուալության տեսանյունից ներդաշնակ է լինում, երկուսն էլ պատրաստ են փորձության: Իսկ երջանկության սուր զգացման համար, անսանձ կրքից բացի, ուրիշ ավելի ի՞նչ կարող է գոյություն ունենալ: Դրանից է բխում գերազանց տրամադրությունը, բարձր ինքնագնահատականը, անսպառ էներգիան: Սեքուալ առումով երջանիկ կինը սարեր կշրջի և, որպես կանոն, շրջում է սիրելի ամուսնու համար:

Առողջությունը

Բավարարվածության զգացման հետ գալիս է նաև անհանգստությունն ու ներդաշնակությունը: Բնականաբար, ոչ մի դեպրեսիայի ու անքուն գիշերների մասին խոսք լինել չի կարող, երբ հոգիդ երջանկությունից ճախրում է: Իսկ օրգանիզմ մուտք գործոզ հորմոններն էլ իրենց գործն են անում. կինն իրեն երիտասարդ է զգում ու ավելի երիտասարդ է երևում: Հաճախ տարիքային տարբերությունը ջնջվում է ու դադարում տեսանելի լինելուց. ամուսինները հասակակիցների են նմանվում: Բացի այդ՝ կինն ակամա ակտիվ կյանք է սկսում վարել՝ ամուսնու հետ լողավազան, մարզադահլիճ ու արշավներ գնալով: 

Հաջողությունը

Առողջ մարմնում առողջ հոգին, անկասկած, հանգեցնում է կնոջ սոցիալական ակտիվության բարձրացմանը: Եվ, ի տարբերություն միջին վիճակագրական տղամարդու, կինն ավանդաբար հոգ է տանում ոչ միայն իր, այլև ամուսնու հաջողությունների համար:
Նա լի է համատեղ նախագծերի գաղափարներով, ամուսնու շնորհներն իրացնելու և նրան սեփական կապերի շնորհիվ առաջ մղելու մտքերով: Ընդհանուր առմամբ, դրանից ոչ ոք չի տուժում, ավելին` շահում են երկուսն էլ: Երիտասարդ ամուսինն արագ է զարգանում ու յոթ մղոնանոց քայլերով բարձրանում է սոցիալական սանդուղքով, իսկ կինը, ի դեմս ամուսնու, ունենում է բարոյական և նյութական աջակցություն: Ահա բոլորը գոհ են ու երջանիկ:

Категория: Hogebanakan nyuter | Добавил: Sona (31.12.2012)
Просмотров: 785 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Мини-чат

wmlink.ru

Статистика

Онлайн всего: 7
Гостей: 7
Пользователей: 0

Статистика

people-group

Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz

  • Copyright MyCorp © 2025Бесплатный конструктор сайтовuCoz