HRACH.DO.AM Вторник, 01.07.2025, 12:57
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Форма входа

Категории раздела
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ,интересные вещи [144]
ANEKDOTNER [12]
cragrer программы [14]
NORUTYUNER [90]
Axjikneri Hamar [41]
mazeri gexeciq hardarum karch jamanakamijocum
VIDEO CLIP [30]
Եվրատեսիլ 2012 / Evratesil 2012 / Eurovision 2012 / Евровидение 2012 [11]
Любовь, LOVE, ՍԵՐ [21]
Новый дизайн года, նոր տարվա դիզայն, new year design [13]
С Новым Годом и Рождеством! շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ Happy New Year and Merry Christmas!
Hogebanakan ankyun [13]
ԱՍՏՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ,,,, О звезда интересные предметы [7]
ԱՍՏՂԵՐԻ ՄԱՍԻՆ բոլոր քնադատությունների պատասխանները

Поиск

Мы на Одноклассник

XNET.AM

Главная » Статьи » ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ,интересные вещи

Տղաները մրցակցում են, աղջիկները՝ համագործակցում

Տղաները մրցակցում են, աղջիկները՝ համագործակցում



Չորս տարեկան աղջկան տվեք լարովի մկնիկ: Նա խաղալիք-մկնիկի հետ կմտերմանա, նրան անուն կդնի, կսիրի ու կխաղա երկար ժամանակ: Նույն խաղալիքը տվեք նույն տարիքի տղային: Նա արագ կքանդի, որպեսզի տեսնի, թե ինչպես է այն աշխատում, ինչ կա մկնիկի ներսում:
Հետազոտությունները հաստատում են, որ աղջիկների ուղեղը ծրագրված է այնպես, որ արագ արձանագրում է մարդկանց դեմքերը, իսկ տղաների համար առաջինը տեսանելի են իրերը և դրանց ձևերը: Հետևությունը մեկն է. աղջիկներին հետաքրքրում են դեմքերը, մարդիկ ու մարդկային փոխհարաբերությունները, տղաներին՝ իրերը, դրանց կառուցվածքը:

Երկու սեռերի ուղեղն ուսումնասիրող գիտնականները նկատել են հետևյալ պարզ իրողությունը. օրորոցում նորածին աղջիկը երկուսուկես-երեք անգամ ավելի երկար է նայում դեմքերին, քան նորածին տղան: Չորս ամսական աղջիկը կարողանում է տարբերակել իր ընտանիքի անդամներին օտարներից, իսկ նույն տարիքի տղան դա չի կարողանում հեշտությամբ անել: Փոխարենը տղաները շատ արագ գտնում են կորած խաղալիքը: Փաստորեն, այս ակնհայտ տարբերությունը առկա է մինչև սոցիալական միջավայրի ի հայտ գալը և ներգործությունը:

Նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում իրականացված թեստային դիտարկումները և գիտափորձերը ցույց են տվել հետևյալ պատկերը. հեռադիտակային հատուկ սարքը հնարավորություն էր տալիս դիտողին մի աչքով տեսնել իրերը, մյուսով՝ դեմքերը: Աղջիկները լավ մտապահել էին դեմքերն ու դեմքերի արտահայտությունը, տղաները՝ իրերն ու դրանց ձևերը:
Դպրոցում աղջիկները նստում են շրջանով, և նրանցից յուրաքանչյուրը ժեստերի և միմիկայի միջոցով արտահայտում ու հայելիացնում է ամբողջ խմբի տրամադրությունը: Աղջիկների խմբում լիդեր կա՛մ չկա, կա՛մ թույլ է արտահայտված:

Ուշադրությամբ հետևեք, թե խորանարդիկներով ինչպես է տնակ հավաքում աղջիկը: Դա կլինի ցածրահարկ, բայց լայն տնակ, որտեղ կարևորը ենթադրաբար ապրող մարդիկ են: Տղաների կառուցած տնակն իր չափերով կլինի մեծ ու բարձր: Ընդ որում, եթե իր կողքին մեկ ուրիշ տղա ևս տնակ է կառուցում, ապա նա ձգտում է, որ իր պատրաստածը գերազանցի չափսերով: Տղաները վազում են, թռչկոտում, կռվում, երևակայում, թե տանկ են ու ինքնաթիռ, սակայն նույն պահին աղջիկները սիրով զրուցում են իրար հետ: Նրանք որոշում են, թե տղաներից որ մեկն է իրենց դուր գալիս կամ էլ առանձնացնում են ամենաանխելք ու թույլ տղային:
Եվ որքան էլ երեխաների ծնողները, ելնելով լավագույն նկատառումներից, իրենց տղաներին ու աղջիկներին դաստիարակեն գրեթե միատեսակ, միևնույն է, նրանց հակումներն ու վարքագիծը կանխորոշված են ուղեղի կառուցվածքով: Եվ կասկածից վեր է, որ աղջիկներն ուզում են ստեղծել հարաբերություններ ու համագործակցել, իսկ տղաները ձգտում են իշխանության և կարգավիճակի: Տղաները մրցակցում են, աղջիկները համագործակցում: Աղջիկները լիդերության հարցում լուրջ հակումներ չունեն, մինչդեռ տղաների խմբում ձևավորվում է հիերարխիա, ուր պարտադիր կա առաջնորդ: Մյուս տղաները ձգտում են բարձրացնել իրենց կարգավիճակը խմբում: Իշխանությունն ու կարգավիճակը մեծ արժեք ունի տղաների խմբում:
Աղջիկները դպրոցում հաճույքով կարգավորում են իրենց հարաբերությունները ուսուցիչների ու ընկերուհիների հետ, մինչդեռ տղաները նույն պահին ձգտում են իբրև թե նեղը գցող հարցեր տալ ուսուցիչներին և ցուցադրել իմացական գերազանցություն մյուս տղաների հանդեպ: Նրանք նաև փորձում են անհատապես լուծել իրենց բոլոր խնդիրները:

Աղջիկներն ու կանայք, հավաքվելով փոքր խմբերով, խոսում են այն մասին, թե ով ում է սիրում, ով ում վրա է բարկանում ու դաշինք կնքում: Նրանք խոսում են տղաների, իրենց քաշի, զգեստների, ընկերուհիների արարքների մասին, իսկ կանայք՝ դիետայի, ամուսնության, անձնական հարաբերությունների, սիրեկանների, նոր ծանոթությունների և այլնի մասին: Մի խոսքով՝ նրանք հետաքրքրվում են այն ամենով, ինչը կարելի է անվանել «մարդկային գործոն»: Տղաներին սրանք չեն գրավում: Նրանք սիրով քննարկում են առարկաներն ու մեխանիզմները կամ էլ՝ ով ինչ կարողացավ անել, ով ինչից գլուխ չհանեց, ինչպես է աշխատում այս կամ այն սարքավորումը: Տղամարդկանց գրավում է իրենց աշխատանքը, նորությունները՝ որտեղ են եղել, ինչ են արել և ինչպես նոր տեխնոլոգիաները, մեքենաները և մեխանիկական սարքերը: Այսինքն՝ այն ամենը, ինչից իրենց տարածական ուղեղը լավ է գլուխ հանում: Այս ամենի մեջ ոչինչ պատահական չէ: Սրանք այն ծրագրերն են, որոնք դրված են երկու սեռերի ուղեղներում և որոնք անասելի տարբեր են:

Категория: ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ,интересные вещи | Добавил: Sona (22.12.2012)
Просмотров: 560 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Мини-чат

wmlink.ru

Статистика

Онлайн всего: 5
Гостей: 5
Пользователей: 0

Статистика

people-group

Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz

  • Copyright MyCorp © 2025Бесплатный конструктор сайтовuCoz