Այսօր միջազգային տարբեր լրատվամիջոցներ մեկը մյուսի հետևից հայտնեցին Շակիրայի ծննդաբերության լուրը: Բանն այն է, որ երեխայի հայրը` հայտնի ֆուտբոլիստ Ժերար Պիկեն, Twitter-ի իր էջում իսպաներենով գրել էր, որ իրենք որդի են ունեցել: Ավելի ուշ, երբ տարբեր ԶԼՄ-ներ սկսել են կանխատեսել, թե ինչպես կկոչեն տղային, Պիկեն ասել է` երեխան արդեն անուն ունի, մենք նրան Ինոկենտիոս ենք անվանել: Շնորհավորում եմ բոլորիս Ծիծաղի օրվա կապակցությամբ: