HRACH.DO.AM Вторник, 01.07.2025, 16:17
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Форма входа

Категории раздела
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ,интересные вещи [144]
ANEKDOTNER [12]
cragrer программы [14]
NORUTYUNER [90]
Axjikneri Hamar [41]
mazeri gexeciq hardarum karch jamanakamijocum
VIDEO CLIP [30]
Եվրատեսիլ 2012 / Evratesil 2012 / Eurovision 2012 / Евровидение 2012 [11]
Любовь, LOVE, ՍԵՐ [21]
Новый дизайн года, նոր տարվա դիզայն, new year design [13]
С Новым Годом и Рождеством! շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ Happy New Year and Merry Christmas!
Hogebanakan ankyun [13]
ԱՍՏՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ,,,, О звезда интересные предметы [7]
ԱՍՏՂԵՐԻ ՄԱՍԻՆ բոլոր քնադատությունների պատասխանները

Поиск

Мы на Одноклассник

XNET.AM

Главная » Статьи » ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ,интересные вещи

Մեգան Ֆոքս: Աֆորիզմներ 2
1. Մեր ընտանիքները սեր և ուժ են: Ամեն մի երջանկություն ընտանիքին ավելացնում է ավելի մեծ սեր, և ամեն մի ճգնաժամ տալիս է ուժ: 

2. Ապրիր քո համար, ոչ թե քո նախկինի չարություններով:

3. Երազում եմ մասնակցել բարեգործական ակցիաների: Դա ինձ հնարավորություն կտա ինչ-որ մի բան փոխել: Ես շատ եմ ցանկանում հնարավորինս շատ օգնել երեխաներին:

4. Քսան տարեկան տղաները ավելորդ ժամանակի վատնում են: Նրանց հետ հնարավոր չէ ինչ-որ թեմայից խոսել, ու ես նրանց չեմ վստահում:

5. Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ հեռախոս կորցնելը ավելի վախենալու է, քան կուսությունը:

6. Շատերը ինձ չեն սիրում նրա համար, որ ես ունեմ դաջվածքներ:

7. Սեքսն այն է, ինչով զբաղվում են բոլորը: Ուրեմն ես ինչու չպետք է խոսեմ դրա մասին:

8. Ես իմ կյանքում քնել եմ միայն երկու տղամարդկանց հետ: Երկրորդը իմ ներկայիս ամուսինն է:

9. Ես շատ անպաշտպան եմ: Ինձ անընդհատ թվում է, որ ես ինչ ունեմ, արժանի չեմ դրան: Ինձ անընդհատ թվում է, որ մտքերով բոլորը ինձ ծաղրում են, բայց այդ ամենը ինձ չի խանգարում, որ երջանիկ լինեմ, և ես պայքարում եմ:

10. Ես ունեմ բերան ու չեմ վախենում դա օգտագործել:

11. Սովորեք տարբերել գրավչությունը կրքից և հրապուրանքը սիրուց:

12. Ես թույլ եմ տվել զգացմունքներիս բարձրանալ վեր, ու դա ինձ շատ է օգնել:

13. Մտածում եմ՝ վատ չէր լինի, որ ես հոգեկան հիվանդի դեր ստանձնեի:

14. Զզվում եմ, որ երբեմն ինձ վրա զարմացած հայացքով են նայում:

15. Ես շատ եմ սիրում Մերիլին Մոնրոյին: Ես նրան դաջել եմ ձեռքիս, և ինձ դա հնարավորություն է տվել ավելի շատ բան իմանալ նրա մասին:

16. Ես զզվում եմ հարցազրույցներ դիտելուց: Այդ նորությունները, որ հեռուստատեսությամբ ցուցադրում են, ամբողջովին կեղծ են:

17. Հպարտ եմ, որ համագործակցել եմ Ջորջիո Արմանիի հետ: Նա զարմանալի անձնավորություն է և ինձ ոգեշնչում է:

18. Ամեն նախագծում ես ձգտում եմ նոր բան սովորել:

19. Երբեմն կարդում եմ գրքեր: Հատկապես վեպեր, նաև սիրում եմ բանաստեղծական գրքեր և աստղաբանություն:

20. Գեղեցկությունը տակտ և վստահություն է: Ընդունիր այն, ինչ քեզ տվել է բնությունը:

21. Միշտ կանգնիր հայելու առաջ և ասա, որ գոհ ես քո կյանքից:

22. Մանկությանս տարիներին ես շփվող չեմ եղել և ինձ միայնակ եմ զգացել:

23. Ես այն աստղերից չեմ, որ իմ փառքը վայելեմ:

24. Ես մեծ հաճույքով կուտեի Ռոբերտ Պատինսոնին:

25. Օլիվիա Ուայլդը այնքան սեքսուալ է, որ ես նրա համար կխեղդեի լեռնային վայրի եզին բաց ձեռքերով:

26. Չի լինում այնպիսի առավոտ, որ արթնանամ և ասեմ, որ ամեն ինչ հրաշալի է:

27. Ես մեծացել եմ շատ խիստ կրոնական ընտանիքում և սովորել եմ եկեղեցական դպրոցում:

28. Ես ամուսնուս համար գնել եմ բազմաթիվ մեքենաներ և մոտոցիկլներ, բայց նա չի սիրում ինձ դրա համար: Ես ուղղակի սիրում եմ իրեն հաճելի անակնկալներ մատուցել:

29. Ես ցանկանում եմ հետագայում նույնպես ցույց տալ իմ հնարավորությունները և համարվել լավ դերասանուհի: Դա իմ միակ նպատակն է:

30. Ես չեմ կարող սեքսով զբաղվել նրա հետ, ում չեմ սիրում:
Категория: ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ,интересные вещи | Добавил: Hrach (12.12.2012)
Просмотров: 396 | Комментарии: 1 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Мини-чат

wmlink.ru

Статистика

Онлайн всего: 4
Гостей: 4
Пользователей: 0

Статистика

people-group

Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz

  • Copyright MyCorp © 2025Бесплатный конструктор сайтовuCoz