Microsoft-ը ներկայացրեց Office 2013 փաթեթը: Ներբեռնեք փորձնական տարբերակը
Microsoft ընկերությունը ներկայացրեց
Microsoft Office 2013 ծրագրային փաթեթի բետա տարբերակը: Microsoft
Office-ի նոր դիզայնը մշակվել է Windows 8-ին համապատասխան և հարմարեցված է
պլանշետներով և սենսորային էկրանով համակարգիչներով աշխատելու համար:
Ծրագրի գլխավոր առաձնահատկություններից է նաև Microsoft SkyDrive
ծառայության ինտեգրումը: Այսինքն հնարավորություն կա ստեղծած բոլոր
փաստաթղթերը միանգամից պահպանել ամպային սերվերների վրա և հասանելի դարձնել
դրանք ցանկացած միջավայրում:
Նոր տարբերակում ներդրվել են սոցիալական
ցանցերի և Skype-ի հետ աշխատող ֆունկցիաներ: Փաթեթում ներդրվել են նաև
բազմաթիվ այլ օկտակար ֆունկցիաներ: WindowsXP և Windows Vista համակարգերի
համար Office 2013 փաթեթը հասանելի չի լինի: Office 2013-ի վերջնական
տարբերակը կթողարկվի Windows 8-ի վերջնական տարբերակի հետ միաժամանակ:
Փորձնական տարբերակը ներբեռնելու համար սեղմեք այստեղ և ընտրեք Try: