Ինչպես ձայնագրել համակարգչի էկրանին տեղի ունեցող գործողությունները
Երևի տարբեր կայքերում նկատել եք
ուսուցողական տեսահոլովակներ, որտեղ ցուցարվում է համակարգչի էկրանը և
ինչ-որ բան է բացատրվում: Դա արվում է հատուկ ծրագրերի օգնությամբ, որոնք
կարող են ձայնագրել համակարգչի էկրանին տեղի ունեցող գործողությունները և
պահպանել վիդեո ֆայլում: Այդ ծրագրերից ամենահարմարը ըստ ինձ CamStudio-ն
է, որը կարող եք անվճար ներբեռնել և օգտագործել: Այն ունի չափազանց պարզ
ինտերֆեյս: Հնարավորություն կա ձայնագրել ամբողջ էկրանը, կամ էկրանի նշված
հատվածը:
Ծրագիրը տեղադրելուց հետո անհրաժեշտ է
բացել այն, սեղմել կարմիր կոճակը և սկսել ձայնագրել էկրանը: Ծրագրի
կարգավորումներից կարող եք փոխել ձայնագրվող տեսահոլովակի որակը և այլ
պարամետրեր:
Խորհուրդ եմ տալիս նաև ներբեռնել և տեղադրել այս կոդեկները, որպեսզի կարողանաք պահպանել ձայնագրված ֆայլը մի քանի ֆորմատներով: