Եթե ցանկանում եք գծագրել և կահավորել
բնակարաններ, ապա պարտադիր չի տիրապետել բարդ գրաֆիկական ծրագրերի (օր. 3Ds
Max կամ AutoCad): Sweet Home 3D-ը անվճար ծրագիր է, որի միջոցով կարող եք
գծել հատակագծեր և կահավորել այն: Համեմատած մյուս նմանատիպ ծրագրերի հետ,
այս ծրագիրը չափազանց արագ է աշխատում և հեշտ է օգտագործվում:
Ծրագիրն իր մեջ ներառում է կահույքի մեծ
տեսականի: Հնարավոր է ավելացնել նաև նոր 3D օբյեկտներ (*.3ds կամ *.obj):
Գծագրելուց և կահավորելուց հետո կարող եք 3D ռեժիմում զբոսնել բնակարանի
ներսում և նկարահանել տեսահոլովակ:
|