Սիրտը արդեն վաղուց համարվում է սիրո զգայական խորհրդանիշ: Հենց սրտի բաբախումներն են մեզ կյանք տալիս: Հանգստի ժամանակ այն աշխատում է համաչափ, իսկ ուրախության և էյֆորիայի պահերին պատրաստ է դուրս թռնել կրծքավանդակից, իսկ երբ տխուր է, այն սեղմվում է և զգում մի անվերջանալի ցավ: Մեր սրտերի ամբողջական հարստությունն ու բարդությունը կարելի է համեմատել մի բարդ մեխանիզմի հետ, որտեղ յուրաքանչյուր դետալ, անկախ չափից, փոխկապված է մյուս դետալների հետ, և որն էլ հենց ստիպում է աշխատել ամբողջ համակարգին: Դիզայներ Frank Tjepkema-ն ներկայացրել է սրտի քնքշությունը, գեղեցկությունը, նրա հավասարակշռված աշխատանքը ամբողջացնող մի հավաքածու... ՎԱՅԵԼԵՔ այն!!!





