Շատ վաղուց` տարիներ առաջ, ես կարողանում էի ՆԵՐԵԼ մարդկանց: Նրանց որոշ արարքներ վերագրել թուլությանը, սխալներին, անհամարձակությանը … և շատ այլ թերությունների: Անցան տարիներ, ես մեծացա և սովորեցի ՉՆԵՐԵԼ: Չներել թուլությունը, չներել սխալները, չներել հիմարությունները: Ես ստիպեցի ինձ մտածել, որ, եթե ներես սխալները, հանդուրժես ցավը և վիրավորանքը, ներես դավաճանությունը, լռես և ներես, ապա մարդիկ կսկսեն արհամարհել քեզ, նրանք կմոռանան՝ ով ես դու, կմտածեն, որ դու ոչինչ ես...
Էլի ժամանակ անցավ, և ես հասկացա, որ ներելու կամ չներելու մեջ չկա և ոչ մի տարբերություն, և չկա ոչ մի նշանակություն, եթե մենք չսովորենք ենթադրություններ անել այդ ամենից: Հիմա ես ԿՐԿԻՆ կարողանում եմ ներել...բայց արդեն մոռանալ չեմ կարողանում: Չեմ կարողանում մոռանալ, թե ինչպես ինձ դավաճանեցին, ինչպես վիրավորեցին, ինչպես թիկունքից հարվածեցին…
Եթե մարդը ինձ համար շատ թանկ է, ես կարողանում եմ ներել նրա փոքրիկ հիմարությունը, սխալը և չիմացությունը: Բայց եթե մարդը ինձ հարազատ է այնքան, որ գիտի իմ մասին գրեթե ամեն ինչ, ես երբեք չեմ կարողանում մոռանալ, թե ինչ ցավ նա ինձ պատճառեց… Շատ վաղուց` տարիներ առաջ, ես հավատում էի բառերին: Ես հավատում էի, որ երբ ասում են «ես քեզ սիրում եմ», ուրեմն իրոք սիրում են: Հավատում էի, որ երբ ասում են «ես քեզ երբեք չեմ դավաճանի», ուրեմն երբեք չեն դավաճանի… Հավատում էի, հավատում և ներում սխալները… Հետո անցավ ժամանակ, և ես սովորեցի «թացը չորից տարբերել»: Կարողացա ինձ ստիպել հասկանալ, որ բոլոր ասածները չէ, որ ճիշտ են, կարողացա տարբերել սուտը և ճշմարտությունը, սովորեցի դատել ոչ թե բառերով, այլ արարքներով: Ես սովորեցի ՉՀԱՎԱՏԱԼ բառերին … և դադարեցի ներել: Անցավ էլի որոշ ժամանակ, և ես հասկացա, որ բառերը իրենք իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Դրանք չեն լինում սուտ և ճիշտ, բառերը պարզապես հնչյուններ են, որոնք, դուրս գալով մարդու բերանից, անմիջապես գոլորշիանում են օդում… Ես սովորեցի լսել՝ ինչ են ինձ ասում, բայց և միաժամանակ նայել, թե ինչ են անում այդ բառերն ասողները: Մարդը կարող է երբեք քո ականջին հաճո բառեր չասել, բայց ձեռք մեկնել, բարձրացնել քեզ ընկած տեղից, օգնել, երբ դու օգնության կարիք ունենաս: Իսկ մյուսը կարող է օրերով շողոքորթել քեզ, հաճոյանալ թե՛ քո սրտին, թե´ ականջին, բայց երբ նրա կարիքը զգաս, կարող է առաջինը անհետանալ քո կյանքից և քեզ մենակ թողնել… Վաղուց էր, երբ ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում իմ շուրջը, չէի հասկանում, որ կա իմ պատկերացումներից շատ տարբեր այլ աշխարհ, շահի, փողի ու դավաճանության աշխարհ…և այդ ժամանակ ես կարողանում էի սիրել: Բայց երբ ես սովորեցի ՉՆԵՐԵԼ և ՉՀԱՎԱՏԱԼ… դադարեցի նաև սիրել: Վաղուց, շատ վաղուց ես գիտեի ներել, հավատալ և սիրել, և ես ԵՐՋԱՆԻԿ էի…