-Ու՞ր են գնում: Երիտասարդ վարորդը փոշմանեց իր հարցի համար, երբ մեքենայի հայելուց տեսավ մի արցունքախառը դեմքով աղջկա, ով հազիվ դողդղացող մատնեով կարողացավ փակել դուռը: Նա էլ ոչինչ չհարցրեց, ես էլ ոչինչ չպատասխանեցի: Մեքենան շարժվեց: Խորը շունչ քաշելով, հենց այդ պահին գիտակցեցի, որ ես երբևէ էլ հետ չեմ գա այնտեղ: Եվ չնայած, որ հենց այդ պահին ցանկացա բացել մեքենայի դուռը և հետ վերադառնալ, իսկույն §այդպես ավելի լավ կլնի¦-ի միտքը այցելեց ինձ: Իսկ մեքենան գնում էր: Չգիտեի, թե ուր, բայց փողոցները ծանոթ էին: Ես գիտեի, որ ինքս ինձ եմ թողել այնտեղ, և գուցե երբեք էլ չլինեմ այն` ինչ այնտեղ էի: Իսկ այնտեղ ես երջանիկ էի, չնայած որ դա մի քիչ թվացյալ էր, բայց ես երկար ժամանակ էր, որ չէի զագցել, թե ինչ է երջանիկ լինելը: Եվ ես դեռ երկար կսպասեմ խոսքերի` իրական խոսքերի, արդարացված սպասումների, մոռացման, ակնթարթների: Իսկ հիմա միայն մատներս են դողում, մի քիչ էլ արցունք կա: Եվ միայն կորուստի միտքը, որ դու կրկին հրաժարվում ես, որ կորցնելն անխուսափելի է, որ կիսատ ես մնալու, որ գուցե և չդիմանաս: Բայց մեկ է դժվար է կորցնելը նամանավանդ, երբ չէիր սպասում, երբ չէիր ուզում, երբ գիտակցում էիր, երբ պատրաստ չէիր, երբ սիրում էիր... Իսկ մեքենան գնում էր: Փողոցները սկսեցին կրկնվել, հետո միայն հասկացա, որ մեքենան պարզապես շրջադարձներ էր անում...
|