1.Ձեզ ավելի շատ հետաքրքրում է.
ա. նորաձևությունը -2
բ. նոր տեխնոլոգիաները և ինտերնետը -6
գ.մեկ շաբաթ առաջ կատարված իրադարձությունները -0
2.Ընկերները առավել հաճախ Ձեզ դիմում են այս հարցով
ա. Կինոթատրոններում այսօր ի՞նչ ֆիլմ է ցուցադրվում -8
բ. Գաթայի խմորի մեջ քանի՞ հավկիթ են գցում -0
գ. Դոլարի փոխարժեքը այսօր որքա՞ն է -5
3. Ամենանոր և հավաստի տեղեկությունները դուք ստանում եք
ա. հեռուստատեսության լրատվական թողարկումներից -3
բ. ինտերնետից -8
գ. հարևանների հետ զրույցից -0
4. Դուք սիրում եք շրջել քաղաքում, որպեսզի
ա. մի գավաթ սուրճ կամ գարեջուր խմեք որևէ սրճարանում -5
բ. տեսնեք, թե ինչ ֆիլմեր են ցուցադրվում քաղաքի գլխավոր կինոթատրոններում-2
գ. ճշտեք դոլարի կուրսը -8
5.Սովորաբար դուք սեր եք խոստովանում
ա. հաղորդագրություն ուղարկելով sms-ով կամ e-mail-ով -10
բ. գրելով բանաստեղծություն-խոստովանություն -6
գ. երկտող փոխանցելով ծանոթների միջոցով -0
6. Հանգստանալու մեկնելիս դուք ձեզ հետ վերցնում եք
ա. պատկերազարդ նոր ամսագրեր -0
բ. բջջային հեռախոս -8
գ. գիրք կամ ռադիոընդունիչ -4
7. Չեք կարողանա քնել, եթե
ա. բաց թողած լինեք հաղորդվող վաղվա եղանակի տեսությունը -6
բ. կորցրած լինեք կարևոր փաստաթղթերը -0
գ. հաջորդ օրը հրավիրված լինեք երկար սպասված ընդունելության (հանդիպման)-5
Մինչև 19 միավոր
Որքան էլ ցավալի է, սակայն չիմանալով նույնիսկ Ձեր տարիքը՝ կարելի է ասել, որ թոշակի գնալու ժամանակն է: Եթե փողոցում ծանոթանաք հմայիչ օրիորդի կամ երիտասարդի հետ, ապա վստահորեն մեկ-երկու րոպե հետո նրանք հեռու կփախչեն Ձեզանից: Փոխեք Ձեր կենսակերպը, փորձեք բացի եփել-թափելուց ու ուտելուց` հետաքրքիր որևէ այլ զբաղմունք գտնել: Երեկոները կինո գնացեք, ծանոթացեք ինտերնետային կապին:
19-31 միավոր
Ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Միանգամից զգացվում է, որ ժամանակի հետ համընթաց քայլող մարդ եք: Ձեր կողակիցը երբեմն նույնիսկ չի հավատում, որ այդքան հետաքրքիր մեկի հետ է ամուսնացած: Խմիչքների գիտակ եք, բայց որտեղ և երբ է պետք դրանք օգտագործել՝ այնքան էլ լավ չգիտեք, պակասում է տեղեկատվությունը: Ավելի վստահ եղեք: Փոքր-ինչ եռանդ, երևակայություն, և դուք հեղինակավոր մարդու համբավ ձեռք կբերեք, ում կարծիքը անվերապահորեն հաշվի են առնում:
32 և ավելի միավոր
Շնորհավորում ենք, չափազանց հմայիչ մարդ եք: Դուք ամեն ինչ մյուսներից ավելի շուտ եք իմանում, հեշտորեն կարող եք զրուցել ցանկացած թեմայով և հենց դրանով էլ գրավում եք շրջապատողներին: Ինքնավստահ եք, կարող եք լուրջ հակահարված տալ ցանկացած հակառակորդի: Միակ խորհուրդը. զսպեք ժամանակակից տեխնիկայով չափից դուրս հրապուրվածությունը, թե չէ մի օր երազում էլ կսկսեք դրանք տեսնել: