HRACH.DO.AM Суббота, 18.05.2024, 10:41
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Форма входа

Категории раздела
mazeri arag ev gexecik hardarum [9]
PAYUSAKNER, сумка [2]
Նորաձև, Стильные, stylish [14]
Videoner [6]
Kanaci gaxtniqner [10]

Поиск

Мы на Одноклассник

XNET.AM

Главная » Статьи » Axjikneri Hamar » Նորաձև, Стильные, stylish

Ինչպես համադրել ժանյակներով զգեստներն ու աքսեսուարները


Հագուստը պետք է տեղ թողնի տղամարդու երևակայության համար: Այս խոսքը ասես ստեղծված լինի' բնորոշելու հենց ժանյակազարդ զգեստները: Դրանք երբեք դուրս չեն գալիս նորաձևությունից ու միշտ էլ ակտուալ կմնան, որովհետև դեռևս չի ստեղծվել մի կտոր, որն ավելի քան ժանյակը կարողանա ընդգծել մեր կանացիությունը:

Ցավոք, շատ կանանց չի հաջողվում ժանյակը տեղին օգտագործել, և նրանք ստանում են մի քիչ վուլգար տեսք: Այսօր կփորձենք պարզել, թե ինչպես է պետք համադրել ժանյակը:

Ժանյակն ինքն արդեն աչքի ընկնող տեսք ունի և պետք չէ համադրել այն վառ' առավել ևս կոնտրաստային գույների հետ, բացառությամբ սև - սպիտակ գամմայի:

Զարդեղենի հարցում ևս պետք է զգույշ լինել: Ժանյակազարդ հագուստը այնքան ընդգծված է, որ այն պետք է համադրել ավելի համեստ բիժուտերիայի հետ: Բավարարվեք փոքրիկ օղերով, բարակ շղթայով ու նույնպիսի ապարանջանով:

Բոլորին էլ հայտնի է, որ ժանյակը իդեալական համադրություն է կազմում մարգարիտի հետ, բայց պետք է նկատի ունենալ, որ այդ համադրությունը Ձեր կերպարին մի քանի ավելորդ տարի կավելացնի, փոքր չէ հավանականությունը, որ Դուք ավելի մեծ կերևաք, քան կաք իրականում:

Այսօր նորաձևությունը լքել է նաև խոշոր նախշերով ժանյակը: Դրա փոխարեն ընտրեք փոքրիկ, բայց խիտ նախշերով զգեստներ:

Ժանյակը ավելի ճոխ տեսք է ստանում, երբ Ձեր վրայի բոլոր դետալները գունային միևնույն գամմայի մեջ են:

Ժանյակից կարված բլուզը կարելի է համադրել անհավասար փեշերով շրջազգեստի հետ:

Բասկա տիպի բլուզները հիանալի են նայվում ժանեկակար շրջազգեստի հետ:

Ժանյակից շորտե՞ր, իսկ ինչու ոչ: Կարևորը, որ ժանյակը ամուր լինի:

Սպիտակ ժանյակն ամենաանվտանգն է: Դրա դեպքում սխալի հավանականությունն է փոքր:

Պետք է նկատի առնել նաև այն, որ ժանյակն անկախ ամեն ինչից հիանալի է նայվում հատկապես պարզ դասական ոճում' առանց ավելորդությունների:

Категория: Նորաձև, Стильные, stylish | Добавил: Hrach (05.01.2013)
Просмотров: 1061 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Мини-чат

wmlink.ru

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Статистика

people-group

Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz

  • Copyright MyCorp © 2024Бесплатный конструктор сайтов - uCoz