HRACH.DO.AM Суббота, 18.05.2024, 14:35
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Форма входа

Категории раздела
mazeri arag ev gexecik hardarum [9]
PAYUSAKNER, сумка [2]
Նորաձև, Стильные, stylish [14]
Videoner [6]
Kanaci gaxtniqner [10]

Поиск

Мы на Одноклассник

XNET.AM

Главная » Статьи » Axjikneri Hamar » Kanaci gaxtniqner

Գեղեցիկ ձեռքեր ունենալու գաղտնիքներ

08.12.2012

Յուրաքանչյուր աղջիկ երազում է ունենալ գեղեցիկ ձեռքեր:  Ի դեպ, հարցումներից մեկի ժամանակ մասնակից տղամարդկանցից 35%-ը նշել է, որ առաջին հերթին ուշադրություն է դարձնում կնոջ ձեռքերին:  Գեղեցիկ ձեռքեր ունենալու համար բավական չէ միայն կոսմետիկ խնամքը, հարկավոր է նաև ֆիզիկական հատուկ վարժություններ կատարել:

Վարժություններ ձեռքերի մկանների համար:

Շփեք ձեռքերը և մերսեք ափն ու մատները:

Ծալեք ձեռքերը կրծքավանդակի առաջ այնպես, որ ափերն իրար նայեն (դեպի կուրծքը): Մի ձեռքի մատները պետք է մյուս ձեռքի մատներին  հանդիպակաց լինեն: Ուղղեք ձեռքերը դաստակի շրջանում այնպես, որ ափերը դեպի դուրս նայեն, իսկ մատները ուղղված լինեն հակառակ կողմեր:

Պտտեցնող վարժություններ արեք դաստակի շրջանում:

Մատները մի փոքր ծալեք այնպես, ինչպես դաշնամուր նվագելիս: «Սեղմեք» երևակայական  ստեղները հերթով բոլոր մատներով: Կարող եք հերթով 2 ձեռքի մատներով անել, կարող եք 2 ձեռքi մատներով  միաժամանակ կատարել վարժությունը:

Ձեռքերը արմունկից ծալեք: Հենեք արմունկները սեղանին:  Ափերը դեպի վերջ ուղղեք: Բռունցք արեք այնպես, որ բութ մատը ափի ներսում լինի: Ուժեղ կծկումներ արեք:  Մեկ անգամ բութը թող մնա ներսում, մյուս անգամ` ոչ: Մի քանի անգամ կրկնեք վարժությունը:

Նույն դիրքում իրար սեղմեք ափերն այնպես, որ  մատները վերև նայեն:  Ծալեք մատները, բայց ափերը թող չսեղմվեն: Կրկնեք մի քանի անգամ:

Սեղմեք ափերն իրար, թող մատները վերջ նայեն: Հերթով յուրաքանչյուր մատի ծայրով դիպեք բութ մատին այնպես, որ  շրջան կազմվի:

Դրեք ձեռքերը սեղանին, ափերը` ներքև, մատները` ուղիղ: Հերթով մատները փորձեք բարձրացնել սեղանի մակերեսից, ինչքան հնարավոր է:

Ուղիղ ձգված մատները դրեք սեղանին` ափերը ներքև: Բութ մատը հեռացրեք մյուս մատներից ինչքան հնարավոր է շատ: Բոլոր մատները հերթով ձգեք դեպի բութ մատը:

Категория: Kanaci gaxtniqner | Добавил: Hrach (05.01.2013)
Просмотров: 861 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Мини-чат

wmlink.ru

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Статистика

people-group

Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz

  • Copyright MyCorp © 2024Бесплатный конструктор сайтов - uCoz